Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն իր դռներն է բացել մանուկների առջև (լուսանկարներ)

01 Հունիս, 2023 12:47
ԱԺ-ն իր դռներն է բացել մանուկների առջև (լուսանկարներ)

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտանության միջազգային օրը:

Օրն ամեն տարի Հայաստանում նշվում է մեծ շուքով ու ոգևորությամբ: Այս առումով այս տարին ևս բացառաություն չէ: Այսօր ՀՀ Ազգային ժողովի բակը լի էր մանուկներով: Երեխաներն իրենց ծնողների հետ եկել են նշելու ամենաբարի տոներից մեկը: ԱԺ-ի բակում են նաև մի շարք պաշտոնյաններ, որոնց թվում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տիկնոջ ու երեխաների հետ:

Վերջինս շրջայց է կատարել բակում տեղադրված տաղավարներով, որոնք նախատեսված են երեխաների օրն էլ ավելի յուրօրինակ դարձնելու համար: Նշենք նաև, որ յուրաքանչյուր տաղավարում երեխաների համար նախատեսված միջոցառումներ են իրականացվնում, օրինակ, մի տաղավարում ակվագրիմ է, մյուսում՝ թխվածքաբլիթներ են ներկում ու ուտում:

Հավելենք, որ երեխաներն անվճար կարող են օգտվել նաև պաղպաղակների, փուչիկների տաղավարներից և մասնակցել պղպջակային շոուին: Դե իսկ, երգ-երաժշտությունն էլ անպակաս է: Եվ, ինչպես արդեն նշեցինք, Ալեն Սիմոնյանն էլ տոնի մասնակիցներից մեկն է, որի հետ բազում երեխաներ ու ծնողներ ցանկություն հայտնեցին լուսանկարվելու:

Ցանկությունը ԱԺ նախագահը չմերժեց:

 

Լրահոս

Դիտել ավելին