Կարևոր իրադարձություններ

Նախադրյալներ կան թե՛ տնտեական նոր աճի, թե՛ նվազման. տնտեսագետ

31 Մայիս, 2023 15:55
Նախադրյալներ կան թե՛ տնտեական նոր աճի, թե՛ նվազման. տնտեսագետ

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանի դիտարկմամբ՝ այսօր ՀՀ-ում տնտեսական իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշներ:

Սրան զուգահեռ, օրերս ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ զբոսաշրջիկների այցելությունների առումով Հայաստանում ռեկորդային տարի է կանխատեսվում:

Նկատելի է, որ վերջին շրջանում ՀՀ տնտեսությունը դրական աճ է արձանագրում, որն էլ ոչ միայն շարունակում է պահպանել առկա ցուցանիշները, այլև ավելի բարելավել այն:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ Արմեն Քթոյանը, այժմ տնտեսական առումով նախադրյալներ ունենք թե՛ դրա աճի, թե՛ նվազման համար: Եթե անգամ որևէ մեկն ասի, որ կան ռիսկեր, ու հնարավոր է չկարողանանք նույն արդյունքը կրկնել, ապա իր կարծիքը ևս փաստարկված ու տեղին կլինի:

«Դաշտը մեծ է, ու դժվար է ասել, թե վերոնշյալ կարծիքներից որն է ավելի իրատեսական կամ, թե որն իրականություն կդառնա: Փաստացի տնտեսական երկնիշ աճի մեջ մեծ բաղադրիչ ունի ռելուկանտների գործոնը, որն էլ պայմանավորված է մասնավորապես աշխարհաքաղաքական զարգացումներով։ Եթե միջնաժամկետ հատված դադարի գոյություն ունենալ, պետք է արդեն խոսենք այլ սցենարների, այսինքն՝ տնտեսական աճի այլ հավանական մակարդակների մասին: Հետևությունն այն է, որ այս պարագայում երկու կարծիքներն էլ փաստարկված և հիմնավորված տրամաբանությամբ են»,- նկատում է տնտեսագետը:

Վերջինիս դիտարկմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի այն գնահատականն էլ, որ զբոսաշրջային առումով ունենալու ենք ռեկորդային ցուցանիշներ, կառուցված է բացառապես վերջին տարիների միտումների արտարկման վրա:

«Վերջին ամիսների և տարիների ընթաքում տեղի ունեցած գործընթացների դրական արդյունքները, եթե շարունակվեն և պահպավեն, ապա բարձր արդյունքներ, իհարկե, կունենանք: Այստեղ բանն այն է, որ նորից գալիս ենք այն կետի, թե արդյոք գործընթացների զարգացումը կրկին կլինի այնպիսին, ինչպիսին, որ կա վերջին ժամանակաշրջանում, թե այս անգամ տրամագծերը հակառակ տրամաբանությամբ են շարժվելու: Թերևս, այս մասով ասել՝ ինչ ընթացակարգ կունենա, բարդ է, սակայն այս պահի դրությամբ կան նշանակալի գործոններ՝ թե՛ ռելուկանտները, թե՛ համավարակով պայմանավորված որոշակի սահմանափակումների հանման մասով, քանի որ մարդկանց մոտ ցանկություն է առաջանում ճանապարհորդել, որի համար էլ այժմ բավականին նպաստավոր պայմաններ կան և հենց ինքնին ժամանակահատվածն այդպիսին է: Բացի դա, ռելուկանտների դերը նաև նրանում է, որ մենք կարողանում ենք մեր զբոսաշրջային ծառայությունները ճիշտ ներկայացնել և իրազեկել ավելի լայն շրջանակներին, ինչն էլ լրացուցիչ զբոսաշրջիկների ներգրավման հնարավորություն է ստեղծում»,- ընդգծում է նա:

Քթոյանի հավաստմամբ՝ առկա ռիսկերից խուսափելն էլ բավականին լայն ու լուրջ խնդիրներ է իրենից ենթադրում: Գործիքակազմն էլ մարկետինգային արշավներն են:

«Զբոսաշրջության ոլորտում ներդրումները, ենթակառուցվածքների զարգացումն ու նոր պրոդուկտների առաջարկը ևս գործոն են հանդիսանում ռիսկերից խուսափելու և դրական արդյունքներ գրանցելու համար: Կարևոր է նաև տարածաշրջանային անվտանգության հարցը, քանի որ եթե տարածաշրջանն այս առումով խոցելի է, դժվար կլինի լայն հոսքեր ներգրավել անկախ նրանից, թե ինչպիսի պրոդուկտ ես ներկայացնում»,- վստահեցում է մասնագետը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին