Կարևոր իրադարձություններ

Որ հեռախոսներն են ավելի խոցելի «Պեգասուս»-ի համար

29 Մայիս, 2023 18:32
Որ հեռախոսներն են ավելի խոցելի «Պեգասուս»-ի համար

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասել է, որ «Պեգասուս»-ը հիմնականում վարակում է Apple հեռախոսները, երբեմն նաև Անդրոիդ հեռախոսներ։

««Պեգասուս»-ը հաճախ հետքեր չի թողնում, դրա համար այն, ինչի մասին մենք հիմա տեղյակ ենք, միայն Iphone հեռախոսների մասով գիտենք, իսկ մյուս հեռախոսների մասով դեռ չգիտենք, թե ինչ է կատարվում:

ՊՆ Nokia հեռախոսը վարակել չեն կարող, այն քարի կտոր է, բայց դրանք միանշանակ անվտանգ չեն: Ճիշտ է, «Պեգասուս»-ով չեն վարակվի, բայց եթե դրանով խոսում եք սահմանի մոտ, թշնամին կարող է ամբողջությամբ լսել»,-ասուլիսի ժամանակ նշել է փորձագետը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին