Կարևոր իրադարձություններ

Պատգամավորները հյուրընկալել են ուսանողների, դասախոսների, աշակերտների և ուսուցիչների (լուսանկարներ)

26 Մայիս, 2023 18:58
Պատգամավորները հյուրընկալել են ուսանողների, դասախոսների, աշակերտների և ուսուցիչների (լուսանկարներ)

Անցնող շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորները խորհրդարանում հյուրընկալել են Հայաստանի բուհերի ուսանողներին եւ դասախոսներին, հիմնական ու միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ընդունել է Գեղարքունիքի մարզի Գեղամավանի Ա. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Նույն մարզի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպել եւ զրուցել են պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը եւ Արսեն Թորոսյանը։

Պատգամավորներ Հայկ Մամիջանյանը եւ Ասպրամ Կրպեյանը հյուրընկալել են Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին:

Խորհրդարանականներ Վաղարշակ Հակոբյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Հրազդան քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին ընդունել է պատգամավոր Արման Եղոյանը:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Լանջիկ բնակավայրի միջնակարգ եւ Գյումրի քաղաքի թիվ 19 դպրոցների աշակերտների ու ուսուցիչների հետ էլ հյուրընկալել են պատգամավորներ Էմմա Պալյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Կարեն Սարուխանյանը:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ հանդիպել է Երեւան քաղաքի Ռուբեն Սեւակի անվան թիվ 151 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ:

Խորհրդարանականները հյուրերին են ներկայացրել օրենսդիր մարմնի կառուցվածքը, գործառույթները, խոսել ՀՀ արտաքին եւ ներքին խնդիրների մասին, քննարկել անվտանգային մի շարք հարցեր, անդրադարձել կրթության ոլորտի բարեփոխումներին:

Հյուրերը հետեւել են օրենսդիր մարմնի առօրյային, եղել ԱԺ թանգարանում եւ գրադարանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին