Կարևոր իրադարձություններ

Փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը և չծուլանալ. Ալեն Սիմոնյանի ուղերձը` Վերջին զանգի առիթով

26 Մայիս, 2023 10:00
Փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը և չծուլանալ. Ալեն Սիմոնյանի ուղերձը` Վերջին զանգի առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ Վերջին դասի առթիվ` մաղթելով բարձր առաջադիմություն ուսման շարունակության մեջ: Այնքան էլ շատ չի անցել այն օրից, երբ Վերջին դասը Վերջին զանգ էր կոչվում, իսկ շրջանավարտ էին համարվում միայն տասներորդցիները: Այդ տարիներին Վերջին զանգն անցնում էր մեծ աշխուժությամբ և ոգևորում էր անգամ նրանց, որոնք կապ չունեին ավարտական երեկոյի հետ:

Այսօր ավելի զուսպ ու համեստ է նշվում օրը, սակայն նույնն են ուսուցիչներին նվիրված մաղթանքներն ու շրջանավարտների ծնողների հույզերը:

Ժամանակակից աշխարհն առաջին հերթին մրցունակություն է պահանջում, և յուրաքանչյուր ծնողի նվիրական երազանքն է դպրոցն ավարտող երեխային տեսնել որևէ հայտնի բուհի ուսանող կամ հմուտ մասնագետ՝ պայծառ ապագայի բոլոր երաշխիքներով:

Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է: Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա. նոր կյանքի ճանապարհին դուք նման օրինակների պակաս չեք ունենա: Փորձեք ձևավորել ձեր «ես»-ը, փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը և չծուլանալ: Իսկ այսօր վայելեք ձեզ լիարժեքորեն պատկանող օրը, որովհետև վաղվանից ավարտական քննությունների եք պատրաստվելու:

Լուսավոր ապագա եմ մաղթում ձեզ, միշտ սիրով հիշեք ձեր ուսուցիչներին, որոնց շնորհիվ դարձել եք գրագետ, ու ջերմորեն հիշեք դպրոցական տարիները, որովհետև մի օր հաստատ պարզվում է, որ դրանք ամենաանհոգն էին:

Բարի երթ և հաջողությամբ հաղթահարված քննաշրջան եմ մաղթում»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին