Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու ազդակ չենք ստանում և չենք ստացել. Փաշինյան

22 Մայիս, 2023 13:51
ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու ազդակ չենք ստանում և չենք ստացել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե «Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում, որ գնան իրենց մոտ ու «քշեն» ռուսներին»։

«ՀԱՊԿ-ին քշելու, դուրս մղելու կամ որևէ ձևով հարաբերությունները խզելու ազդակ չենք ստանում և չենք ստացել, և չեմ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի։

Մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում, և կարծում եմ՝ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր այն մտահոգությունների մասին, որ ունենք տարածաշրջանում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»,-ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, թե չէր ուզի, որ Արևմուտքից արված որևէ ենթադրյալ հայտարարություն դառնար ՀՀ-ՌԴ հարաբերություններում առանցքային գործոն. 

«Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս պարտականությունները կատարել ամենատարբեր ոլորտներում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին