Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը Նորաբակի ուղղությամբ. ՊՆ

18 Մայիս, 2023 18:25
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը Նորաբակի ուղղությամբ. ՊՆ

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

Լրահոս

Դիտել ավելին