Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ պատշաճ չի ապահովվել պետության ղեկավարի որդու անվտանգությունը. եթե օտարազգի դիվերսանտ լիներ. Իզաբելլա Աբգարյան

18 Մայիս, 2023 13:18
Հեղինակ՝ Իզաբելլա Աբգարյան
Ինչո՞ւ պատշաճ չի ապահովվել պետության ղեկավարի որդու անվտանգությունը. եթե օտարազգի դիվերսանտ լիներ. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ չեմ սիրում հետևանքներին գնահատական տալ, այլ՝ փնտրում եմ պատճառները, նախօրեին Աշոտի հետ տեղի ունեցածի շուրջ շատ ավելի վտանգավոր պատկեր եմ տեսնում, քան քննարկվում է:

1.Իշխանության բառադիություն. հույսը դնելով անընդհատ ներարկվող պրոպագանդայի և ուժային կառույցներն օգտագործելու վրա՝ նույնիսկ սեփական ընտանիքի անվտանգությունը չեն կարողանում ապահովել: Իսկ վարչապետի որդին (ով էլ, որ լինի), հատկապես հետպատերազմյան ծանր իրավիճակում, լարված բանակցությունների շրջանում, ակնհայտ է, որ կարող էր հավանական թիրախ լինել:

Իսկ եթե ոչ թե որդի կորցրած մայր լիներ, այլ՝ օտարազգի դիվերսանտ: Ուժ էլ կգործադրեր, մեքենայում էլ մարդիկ կլինեին, որ անհնարին կդարձնեին փախուստը:

Ի դեպ, հատկանշական է, որ ընթացող մեքենայի դուռը բացել հնարավոր է եղել: Այսինքն, դռների բլոկավորում չէր արվել:

Դիվերսանտը կաներ հաստատ:

Ուրեմն, ինչո՞ւ, գրողը տանի, պատշաճ չի ապահովվել պետության ղեկավարի որդու անվտանգությունը:

Լոլո չկարդաք, թե ինքը դեմ էր թիկնապահ ունենալուն: Նորմար երկրում ոչ ոք չէր էլ հարցնելու իր կարծիքը, քանի որ իր անձը կարող է օգտագործվել պետության ղեկավարից որևէ բան ստանալու համար:

2. Իշխանությունները շատ լավ գիտեին, որ կան մի խումբ ծնողներ, որոնք չեն համակերպվում, պատրաստ են ամեն ինչի, որովհետև հասել են «ավելի թանկ կորցնելու բան չունեմ, քան արդեն կորցրել եմ» հոգեվիճակին:

Ի՞նչ աշխատանք է տարվել այդ մարդկանց հետ՝ հոգեբաններից մինչև հանդիպումներ, զրույցներ:

Հանդիպման պահանջով փողոց փակող, ոստիկանության հետ քաշքշվող, անհամաչափ ուժի կիրառմամբ Եռաբլուրից հեռացվող սգավոր ծնողներ տեսել ենք:

Այնինչ վերը նշված հոգևվիճակի կետին հասած մարդկանց հետ չի կարելի նույնկերպ վարվել, ինչ, օրինակ, ընդդիմադիր ակտիվիստի և այլն:

Իսկ թե ինչ և ոնց պիտի արվեր, մասնագիտական մոտեցում է պահանջում և գիտելիքներ, բայց ոչ սոցցանցային հայհոյանքներ, կերպարի դեմորալիզացում ու եզան ուժի գործադրում:

3. Ընդդիմության անկարողություն, քաղաքական դաշտի որակի խորը ճգնաժամ:

Տպավորություն է, որ մեր ընդդիմությունը սպասում է, որ մեկը, հույսը կտրելով, որ իր բողոքին ու ցավին տեր կանգնող կա, մի բան անի, որ ակտիվանան, պաշտպանեն, օգտագործեն, ինքնահաստատվեն:

Այլ կերպ ասած՝ չունենալով սեփական օրակարգ և այդ օրակարգին հանրային աջակցություն, դետոնատոր են փնտրում ...

«Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա» ասողները վատ են պատկերացնում, թե ինչ է ճգնաժամը:

Երբ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է Չակ Նորիսին, իսկ առանձին մարդիկ էլ, սեփական ազատությունը վտանգելով, դավաճան են գոռում, անձրևանոց նետում կամ հասնում վարչապետի որդուն, հենց դա է քաղաքական ճգնաժամը: Դա նշանակում է, որ որևէ մեկի հետ հույս չեն կապում»:



 

Լրահոս

Դիտել ավելին