Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

17 Մայիս, 2023 16:27
Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին