Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլան»-«Ինտեր» խաղի և Հենրիխ Մխիթարյանի մասին․
«Ինձ շատ դուր եկավ «Ինտեր»-«Միլան» հանդիպումը։ Ես գերված էի Մխիթարյանի ցուցադրած խաղով, ում մարզել եմ «Շախտյորում»։ Խաղից հետո ես Հենրիխին շնորհավորեցի։ Հանուն Մխիթարյանի և այս ակումբի հետ իմ պատմության՝ ցանկանում եմ, որ «Ինտերը» հաղթի գավաթը։
Կարծում եմ, որ այս զույգից հենց «Ինտերը» կմեկնի Ստամբուլ և եզրափակչում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Եզրափակչում ամեն ինչ կարող է պատահել, բայց ես կարծում եմ, որ «Ինտերը» հաղթելու ավելի մեծ շանսեր կունենար «Ռեալի» հետ խաղում»։
Հիշեցնենք` Լուչեսկուն «Ինտերը» մարզել է 1998/1999 մրցաշրջանում և թիմի հետ դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: