Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

14 Մայիս, 2023 17:00
Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ը և 18-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 15-16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին