Կարևոր իրադարձություններ

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն

13 Մայիս, 2023 23:00
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն

Գերմանիան Ուկրաինայի համար 2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթ է պատրաստում՝ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից:

Նախատեսվում է Կիև ուղարկել հետևակի լրացուցիչ 20 Marder մարտական մեքենա, 30 Leopard տանկ, 200 հետախուզական անօդաչու թռչող սարք, հակաօդային պաշտպանության համակարգեր, նաև զինամթերք։ Փաթեթում ներառված են 18 հաուբից և 100 զրահամեքենա ևս:

«Այսպիսով մենք ցույց ենք տալիս, որ Գերմանիան լրջորեն է տրամադրված Ուկրաինային օգնելու հարցում»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Բորիս Պիստորիուսը:

 

Լրահոս

Դիտել ավելին