Կարևոր իրադարձություններ

Ինչպես այսօր քվեարկել Բրյունետի օգտին

13 Մայիս, 2023 22:08
Ինչպես այսօր քվեարկել Բրյունետի օգտին

Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացնող Բրյունետն արդեն մրցույթի եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):

Նա ելույթ կունենա 17-րդ համարի ներքո: Հայաստանի պատվիրակի օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից հնարավոր է քվեարկել 20 անգամ: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:  

Եզրափակչում քվեարկում են մրցույթի բոլոր մասնակից երկրները: Այլ պետություններից քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Մյուս մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ հեռախոսահամարը։

 

Լրահոս

Դիտել ավելին