Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Մինսկ

12 Մայիս, 2023 21:40
ԱԺ նախագահի  գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Մինսկ

Ազգային ժողովի նախագահ Ալենի Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Մինսկ։

 

ԱԺ նախագահի մայիսի 11-ի կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․

 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 17-19-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ

Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

 

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր

Հովիկ ԱՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր

Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդատու- օգնական

Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ

Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ (մայիսի 15-19-ը)

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ- օպերատոր

Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ներկայացուցչական ծախսերի եւ գիշերավարձի (8 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը»:

 

Լրահոս

Դիտել ավելին