Կարևոր իրադարձություններ

Մրցութ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար

11 Մայիս, 2023 13:57
Մրցութ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 5-ին քննարկվել է «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցը և հաշվի առնելով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուների համաձայնությունը, Հանձնաժողովը որոշել է հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով (http://tvradio.am/wp-content/uploads/2023/05/34-23.pdf).

1. Մարկ Գրիգորյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող, բազմաթիվ գրքերի և գիտական աշխատությունների հեղինակ, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն,

2. Սոնա Հովհաննիսյան՝ արվեստագետ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համահիմնադիր,

3. Անահիտ Աստոյան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, գիտական աշխատությունների և բազմաթիվ գրքերի հեղինակ (ուսումնասիրության ոլորտը՝ Հայոցցեղասպանություն, արևմտահայերիգործունեությունըՕսմանյանկայսրությանզինվածուժերում, վարչականհամակարգում, տնտեսականևմշակութայինկյանքում),

4. Էմին Թորոսյան՝ պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն,

5. Նաղաշ Մարտիրոսյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան։

Նոր ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը մայիսի 10-ին գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում անդամները բաց քվեարկության միջոցով Հանձնաժողովի նախագահ են ընտրել բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող, հաղորդավար Մարկ Գրիգորյանին։

Նշենք, որ ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամները անվանի գործիչներ են արվեստի գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտում։

Նիստի ընթացքում որոշվել է Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակել մայիսի 12-ին՝ Կառավարության, կարգավորող պետական մարմնի, ինչպես նաև հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջերում։

 

Լրահոս

Դիտել ավելին