Կարևոր իրադարձություններ

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

11 Մայիս, 2023 00:22
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, իրավապահները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Քննիչի որոշամաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է:

  
 

Լրահոս

Դիտել ավելին