Կարևոր իրադարձություններ

Տարերային և տեխնածին աղետների կանխարգելման թեմայով համաժողով է եղել

08 Մայիս, 2023 19:29
Տարերային և տեխնածին աղետների կանխարգելման թեմայով համաժողով է եղել

ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն գրում է.

«Մայիսի 3-4-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հունիսին կայանալիք «TBI EX23» լայնամասշտաբ ուսումնավարժության վերջնական պլանավորման համաժողովը, որին մասնակցեցին նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա․ Դաշյանը և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․ Գալստյանը։
Համաժողովի նպատակն էր վերջնական տեսքի բերել գործողությունների պլանավորման և լայնամասշտաբ «TBI EX23» ուսումնավարժության կազմակերպչական աշխատանքները։
Համաժողովի օրակարգում ընդգրկված էին վարքագծի կանոնների, անվտանգության ապահովման, հաղորդակցության կազմակերպման, թիկունքային ապահովման, լոգիստիկայի, վաղ նախազգուշացման, վաղաժամ գործողությունների իրականացման, հյուրընկալող երկրի աջակցման, շտաբային վարժանքի անցկացման, սահմանային անցակետերում ընդունման կետերի խաղարկման, «VIP» ծրագրերի կազմակերպման և այլ տեխնիկական հարցեր։
Համաժողովի ընթացքում կողմերը ներկայացրեցին շնորհանդեսներ։ Տեղի ունեցավ այց Գործողությունների տեղակայման բազա, որի նպատակն էր փորձի փոխանակումը և ուսումնավարժանքին հավուր պատշաճի պատրաստվելը, ինչպես նաև մինչև ուսումնավարժությունը՝ աշխատանքի անհրաժեշտ պլանավորումը։
Միջոցառման ողջ ընթացքում շեշտը դրվեց միջմշակութային հաղորդակցության և իրազեկման վրա՝ խթանելով արդյունավետ փոխհամագործակցությունը։
Նշենք, որ հունիսին կայանալիք «TBI EX23» լայնամասշտաբ ուսումնավարժությանն ակնկալվում է ներգրավվել 11 տարբեր երկրներից ավելի քան 400 մասնակիցներ»:
 

Լրահոս

Դիտել ավելին