ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստան այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ըստ այդ տվյալների՝ Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել, ինչը 81.2 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ՝ 237 հազար 40:
Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186:
Հայաստան այցելած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 53 հազար 707 է, իսկ Իրանի քաղաքացիների թիվը՝ 25 հազար 458: