Չարլզ III թագավորի թագադրման ժամանակ ներկա են եղել տարբեր երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց հարազատները:
Արարողության ժամանակ հատկապես աչքի են ընկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինն ու վերջինիս թոռնուհին: Վերջիններս հագել են Ուկրաինայի դրոշը խորհրդանշող գույներով զգեստներ:
Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, Վեստմինստերյան ժամանել է կապույտ կոստյում և շրջազգեստով, իսկ թոռնուհին՝ 23-ամյա Ֆինեգան Բայդենը, դեղին թիկնոցապատ զգեստով:
Նախագահական ընտանիքի կանայք կերպարներն ամբողջացնելու համար գլխներին կրել են զգեստների գույների վարսակալներ: