Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ ԱՏՁՄ տնօրենի պաշտոնից հեռացավ Հայկ Չոբանյանը․ «Փաստ»

04 Մայիս, 2023 08:48
Ինչո՞ւ ԱՏՁՄ տնօրենի պաշտոնից հեռացավ Հայկ Չոբանյանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Երեկ հայտնի դարձավ, որ Հայկ Չոբանյանը հրաժարական է ներկայացրել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի պաշտոնից: «Փաստը» փորձեց ճշտել, թե ինչի հետ է կապված այս հրաժարականը: ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա եղել է բացառապես Հայկ Չոբանյանի անձնական որոշումը:

Մեր հարցին, թե ով է փոխարինելու նրան, ԱՏՁՄ-ից տեղեկացրեցին, որ այդ թեմայով լինելու է մամուլի հաղորդագրություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՏՁՄ վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սարգիս Կարապետյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր միության փոխտնօրենի պաշտոնը։

Ըստ պաշտոնական տեղկատվության, նա տեխնոլոգիական ձեռներեց է, սերտորեն կապված է ոլորտի հետ, ներգրավված է մի շարք տեխնոլոգիական և հասարակական նախաձեռնություններում։ Երեկ օրվա ընթացքում Հայկ Չոբանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Առաջիկայում կփորձենք զրուցել նաև նրա հետ՝ պարզելու պաշտոնից հրաժարվելու պատճառները»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին