ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է.
«Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար EUBC-ն հուշանվերներ և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին:
Ամփոփելով Երևանում կայացած առաջնությունը՝ Կարեն Գիլոյանը շեշտել է՝ այն կարող է ստանալ գերազանց գնահատական:
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս նախագահ Հովհաննես Հովսեփյանի, ահռելի աշխատանք է կատարել, որպեսզի ամեն ինչ անցնի ամենաբարձր մակարդակում: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա պարզապես խոսքեր չկան: Ճիշտ է՝ մեկ հաղթող ունեցանք, մեկ անգամ հնչեց ՀՀ օրհներգը, բայց փոխարենը 13 անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը, իսկ դա ֆանտաստիկ արդյունք է:
Այս հավաքականը շատ մոտ ապագայում աշխարհին կապացուցի, որ հայերն ունեն լավ, տեխնիկապես հարուստ և ինտելեկտուալ բռնցքամարտ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Հիշեցնենք՝ հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճելու Երևանում անցկացված Եվրոպայի երիտասարդների առաջնությունում»: