Կարևոր իրադարձություններ

Եռակողմ պայմանավորվածություններից բացի Ղարաբաղում իրավիճակի կարգավորման իրավական այլ հիմքեր չկան. Պեսկով

02 Մայիս, 2023 16:49
Եռակողմ պայմանավորվածություններից բացի Ղարաբաղում իրավիճակի կարգավորման իրավական այլ հիմքեր չկան. Պեսկով

Ղարաբաղում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։

«Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է նպաստել այս հիմքով կարգավորմանը, ողջունելի է, բայց գիտենք նաև, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը և երկարաժամկետ հեռանկարում կարող են արդյունք չտալ: Հուսանք՝ այս դեպքում խոսքը առաջին տարբերակի մասին է», - նշել է Պեսկովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին