«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը՝ «Future Lover» երգով համարվել է այս տարի անցկացվող մրցույթի ամենասիրված կին արտիստը:
Ըստ Wiwiblogs-ի հարցման արդյունքների՝ Բրյունետի օգտին քվեարկել է հարցվածների 25,98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ 13,5 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան է: Նրա օգտին քվերակել է հարցման մասնակիցների 8,48 տոկոսը:
«Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին:
Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։