Կարևոր իրադարձություններ

Ծանրամարտի ԵԱ բացման արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանը փորձել է այրել Ադրբեջանի դրոշը

15 Ապրիլ, 2023 00:20
Ծանրամարտի ԵԱ բացման արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանը փորձել է այրել Ադրբեջանի դրոշը

Այսօր Երևանի մարզահամերգային դահլիճում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանը, բեմահարթակից վերցնելով Ադրբեջանի դրոշը, փորձեց այրել այն։ Սակայն անվտանգության աշխատակիցները նրան հեռացրին բեմահարթակից։

Ինչպես հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:

«Նախնական տեղեկություններով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով»,-նշել է նա:

 

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»։

 

Լրահոս

Դիտել ավելին