Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում մեքենաներ են բախվել. երեք քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

30 Մարտ, 2023 17:54
Ստեփանակերտում մեքենաներ են բախվել. երեք քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 30-ին ժամը 10:40-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գարեգին Նժդեհ և Թումանյան փողոցների հատման խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:Այս մասին հայտնում են Արցախ ոստիկանությունից։

Դեպքի մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 10:35-ի սահմաններում, նշված խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի 41 և 20-ամյա բնակիչներ՝ Ա. Գ.-ի և Ե.Մ.-ի վարած «Շեվրոլետ Նիվա» և «Սուզուկի SX4 1.6» ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով «Շեվրոլետ Նիվա» ավտոմեքենայի ուղևորուհիներ՝ Կ. Բ.-ն, Մ.Ղ.-ն և Կ. Խ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին