«Փաստ» օրաթերթը գրում է.
«Չէ՛, հումոր չկա, ամենայն լրջությամբ, պարոնա՛յք, իրոք Հայաստան «ռևիզոր» է գալու: Այն էլ՝ ոչ թե ինչ-որ մի կորած-մոլորած, այլ եվրո՛-ռևիզոր: Նա առայժմ Միջին Ասիայի երկրներում է շրջում, բայց ասել է, որ Երևան էլ է մտադիր այցելել: Համենայն դեպս, պատժամիջոցների հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ'Սալիվանը Բիշքեկում բրիֆինգ է ունեցել և խոսել իր առաքելության մասին:
Եթե խիստ կարճ, ապա ԵՄ այդ հատուկ ներկայացուցչի առաքելությունն այն է, որ կասկածելի երկրներում տեսնի՝ արդյոք պահպանո՞ւմ են Ռուսաստանին տնտեսապես չոքացնելու համար իրենց սահմանած պատժամիջոցները, թե՞ հակառակը՝ Ռուսաստանին օգնում են շրջանցել այդ պատժամիջոցները և դիմադրել, այլ ոչ թե գետնատարած փռվել ու հանձնվել Արևմուտքի «քաղաքակիրթ» ողորմածությանը:
Թե, ասենք, Ռուսաստանի հետ Հայաստանի կամ, օրինակ՝ Ղրղըզստանի տնտեսական կապերի խաթարումն ինչպե՞ս կանդրադառնա տվյալ երկրների տնտեսությունների ու ժողովուրդների սոցիալական վիճակի վրա, դա ԵՄ-ին ընդհանրապես չի հետաքրքրում»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: