Կարևոր իրադարձություններ

Այս տարվա փետրվարին արտահանման ծավալն աճել է

28 Մարտ, 2023 11:57
Այս տարվա փետրվարին արտահանման ծավալն աճել է

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ․ փետրվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։

2023թ․ հունվար–փետրվարը 2022թ․ հունվար–փետրվարի համեմատությամբ՝

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.9%,
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.0%–ով,
Ծառայությունների ծավալն աճել է 23.5%–ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 18.0%–ով,
Շինարարության ծավալն աճել է 13.2%–ով,
Արտահանման ծավալն աճել է 96.4%–ով,
Ներմուծման ծավալն աճել է 67.4%–ով։

2023թ․ փետրվարը 2022թ․ փետրվարի համեմատությամբ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.3%,
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 0.7%–ով,
Ծառայությունների ծավալն աճել է 21.2%–ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 18.2%–ով,
Շինարարության ծավալն աճել է 13.9%–ով,
Արտահանման ծավալն աճել է 110.0%–ով,
Ներմուծման ծավալն աճել է 62.3%–ով։

 

Լրահոս

Դիտել ավելին