Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները (լուսանկարներ)

28 Մարտ, 2023 10:56
Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները (լուսանկարներ)

2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ

անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն

ցուցադրական պարապմունքներ։

Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար

Սուրեն Պապիկյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական

իրավիճակին և այդ համատեքստում ԶՈՒ առջև դրված խնդիրներին, նախարարը

կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը,

առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին