Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել ինժեներական կառույցների հագեցվածությանը (լուանկարներ)

23 Մարտ, 2023 17:18
Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել ինժեներական կառույցների հագեցվածությանը (լուանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին N զորամիավորում կատարած այցի ընթացքում շրջել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանը, կացարանային պայմաններին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել

ստորաբաժանումների հրամանատարներին, թիկունքային ապահովումն իրականացնող

ծառայությունների պետերին՝ դիրքերին մատակարարվող զինամթերքի, սննդի,

ինժեներական միջոցների ապահովումը լիարժեք կազմակերպելու նպատակով։

Դիրքապահների հետ զրույցի ընթացքում, նախարարը քննարկել է նաև ԶՈւ բարեփոխումներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ պայմանագրային ծառայության նոր հնարավորությունները, որոնք խթան կդառնան արհեստավարժ բանակ ձևավորելու ճանապարհին։

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա

ստորաբաժանումներից մեկի համար շենք-շինությունների կառուցապատման

տարածք։ Նախարարը շրջել է մասնաշենքերում, հետևել շինարարության ընթացքին, պատասխանատուներին հանձնարարականներ տվել սահմանված ժամկետում

աշխատանքներն ավարտելու և շինությունների շինարարական նորմերը պահպանելու ուղղությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին