Կարևոր իրադարձություններ

Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, սկսվեցին մասշտաբային խնդիրներ. Զախարովա

23 Մարտ, 2023 14:52
Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, սկսվեցին մասշտաբային խնդիրներ. Զախարովա

ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին.

«Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության սրման, ԼՂ-ում միջադեպերի ավելացման և Լաչինի միջանցքի հարցում կողմերի՝ փոխզիջումներին պատրաստակամ չլինելու առնչությամբ:

Խաղաղության գործընթացն այլընտրանք չունի: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, գործողություններում, վերականգնել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և խորհրդարանականների միջև հանդիպումների անցկացման ուղղություններով»։

Նրա խոսքով՝ հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին