Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին (տեսանյութ, լուսանկարներ)

23 Մարտ, 2023 14:03
Սուրեն Պապիկյանը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը զորամասեր:

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։

Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը՝ հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում։

Նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։

Այնուհետև պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել բարձրացված հարցերը, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին