Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Իրանում. 5 մարդ զոհվել է, 44-ը տեղափոխվել հիվանդանոց

22 Մարտ, 2023 10:30
Խոշոր վթար Իրանում. 5 մարդ զոհվել է, 44-ը տեղափոխվել հիվանդանոց

Ավտովթարի հետևանքով Հարավային Խորասան նահանգի Մոդ քաղաքում զոհվել է 5 մարդ, 44-ը վիրավորվել են: Այս տեղեկությունը IRNA գործակալությանը հայտնել է Հարավային Խորասանի ճանապարհային ոստիկանության պետ Ալիռեզա Ռեզայը:

Նրա խոսքով, «վթար է տեղի ունեցել այսօր առավոտյան ժամը 04:06-ին Բիրժանդ-Սարբիշ ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Մոդ քաղաքից 5 կմ հեռավորության վրա, ավտոբուսի շրջվելու պատճառով»:

Երեք վիրավորին տեղում օգնություն է ցուցաբերվել, 41 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

«Վթարի պատճառները դեռ պարզված չեն, կատարվում է հետաքննություն», – նշել է Ռեզայը լրատվական գործակալությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին