Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը

19 Մարտ, 2023 14:25
Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը

«Պրոգրես» համալսարանի և «World directory of medical schools» միջազգային կազմակերպության համագործակցության շնորհիվ Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հնդիկ, ինդոնեզիացի, աֆրիկացի ուսանողները սովորում են Գյումրու «Պրոգրես» համալսարանում, իսկ ուսումնական պրակտիկան անցնում են «Գյումրի» բժշկական կենտրոնում:

 

Համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը «Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց, որ  բուժական գործ և ստոմատոլոգիա մասնագիտությունների գծով ստացած արտոնագրի հիմքում բուհի նյութատեխնիկական բազան է, հրավիրված մասնագետներն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլանը:

Բուհում այս պահին  սովորում են 10 երկրների (Նիգերիա, Եթովպիա, Բանգլադեշ, Կամերուն, Շրի Լանկա, Հնդկաստան և այլն) 120 ուսանողներ, սակայն այդ թիվը գնալով ավելանալու է: «Ուսանողների ամենամեծ թվաքանակը Հնդկաստանից է, ևս 150 հնդիկ ուսանողի ենք հրավեր ուղարկել, հիմա սպասում ենք»,- ասում է ռեկտորը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին