Կարևոր իրադարձություններ

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին մեքենա է այրվել. կան տուժածներ

17 Մարտ, 2023 23:03
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին մեքենա է այրվել. կան տուժածներ

Մարտի 17-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել:

Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 22։11-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին