Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    411
    425

  • RUB

    4,84
    5,24

Կարևոր իրադարձություններ

«Վարդաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր

16 Մարտ, 2023 19:37
«Վարդաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր

Մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողներն իրականացրել են համատեղ միջոցառումներ արգելված իրերի հայտնաբերման նպատակով:

Օրվա տարբեր ժամերին կատարվել են չնախատեսված խուզարկություններ խցերում և մասնաշենքերի հարակից տարածքներում: Արդյունքում՝ խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 12 բջջային հեռախոս, 2 ականջակալ, բջջային հեռախոսի լիցքավորիչ, 6 բաժանորդային և 1 հիշողության քարտեր, ինչպես նաև՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտով 250 մլ թափանցիկ հեղուկ:

 
 

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նմանատիպ միջոցառում էր իրականացվել նաև օրեր առաջ: Մասնավորապես՝ ՔԾ կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ հիմնարկի որոշ խցերում պատրաստված թաքստոցներում պահվում են արգելված իրեր:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի ծառայողները խուզարկությունների արդյունքում հիմնարկի նշյալ խցերի թաքստոցներից հայտնաբերել էին 4 բջջային հեռախոս, 1 լիցքավորիչ՝ իր լարով, 3 ականջակալ և 2 բաժանորդային քարտ:

 

Լրահոս

Դիտել ավելին