ԱԺ «Քաղաքաղիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պպոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անի համայնքում Ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր պատիվ ունեցա շփվել Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան և Գուսանագյուղ բնակավայրերի մեր հայրենակիցների հետ։ Ներկա էին նաև ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը և Էդգար Հակոբյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Խնդիրները բազմամազան են, սակայն հուսադրող է այն, որ բնակիչների կողմից առաջ քաշվող բոլոր խնդիրները լուծելի են՝ Կառավարության կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Առաջիկա հնգամյակում Անի համայնքը պետք է վերածվի մի մեծ շինհրապարակի»։