Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը. ԱՀ ՊՆ

10 Մարտ, 2023 20:45
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի  հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը. ԱՀ ՊՆ

Մարտի 10֊ին  ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի  հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Այս մասին հաղորդում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։

Հրադադարի խախտման հետեւանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

Լրահոս

Դիտել ավելին