Կարևոր իրադարձություններ

Մարտի 8-ին արգելոց-թանգարանները կշարունակեն աշխատել

07 Մարտ, 2023 17:09
Մարտի 8-ին արգելոց-թանգարանները կշարունակեն աշխատել

Մարտի 8-ը, ամեն տարի աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես կանանց իրավունքների հավասարության և ազատության համար պայքարի օր։

Հայաստանում օրը տոնական է՝ ոչ աշխատանքային։

Կանանց միջազգային օրը ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանները, ինչպես նաև «Բջնի ամրոց»,  «Լոռի բերդ» «քաղաքատեղի», «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցները  կաշխատեն՝ սիրով սպասելով այցելուներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին