Կարևոր իրադարձություններ

Արձանագրվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքեր. ՊԵԿ

03 Մարտ, 2023 17:22
Արձանագրվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքեր. ՊԵԿ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ներկայացրել է փետրվարի 15-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու՝ ընդհանուր 15,580,774 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր:

Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 16,043,357 ՀՀ դրամ: Ցանկը՝  https://bit.ly/3mkKZg 

Կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ․ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 69,662,454 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 35,880,227 ՀՀ դրամ:

Ցանկը՝ https://bit.ly/3kMb7Ac

Արձանագրվել է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտում։

Արձանագրված խախտման գումարը կազմում է 1,000,000 ՀՀ դրամ։

Ցանկը՝ https://bit.ly/3KVmwZa։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին