Կարևոր իրադարձություններ

Օպերային ստուդիան նոր տնօրեն ունի

02 Մարտ, 2023 14:37
Հեղինակ՝ Հասմիկ Պապյան
Օպերային ստուդիան նոր տնօրեն ունի

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն հայտնում է, որ Օպերային ստուդիան նոր տնօրեն ունի:

«Օպերային ստուդիայի գործունեությամբ հետաքրքրվող թանկագին բարեկամներ,

սիրով տեղեկացնում եմ, որ մոտ կես տարվա ընդմիջումից հետո, ստուդիան ունի նոր տնօրեն՝ Հակոբ Գասպարյան։

Ծնվել է Հայաստանում, ավարտել Կոմիտասի անվան կոնսերվատորիան որպես հոբոյահար, որից հետո մեկնել է Գերմանիա, ուր շարունակել է կրթությունը նվագախմբային վարպետության բաժնում, այնուհետև Witten-ի համալսարանի մշակութային պրոցեսների կառավարման ֆակուլտետում (Kultur Management)։

Աշխատել է Recklinghausen-ի ֆիլհարմոնիկ նվագախմբում, որպես նվագախբի մենեջեր։

Այսպիսով, 12 տարի Գերմանիայում իր գործունեությունը ծավալելուց հետո, վերադարձել է Հայաստան։

Այնպես որ այս դժվարին և ահագնացող արտագաղթի պայմաններում ուրախությամբ կարող ենք արձանագրել նաև որակյալ և պահանջված մասնագետի ներգաղթ։

Բարի վերադարձ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում՝ հանուն մեր սիրելի հայրենիքի»,- գրել է Հասմիկ Պապյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին