Կարևոր իրադարձություններ

Պետք է առավելագույն ճնշում գործադրվի. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին

27 Փետրվար, 2023 12:14
Պետք է առավելագույն ճնշում գործադրվի. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին

Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

«Որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչվի, պետք է առավելագույն ճնշում գործադրվի։ Միջազգային իրավունքում, ցավոք, չկա ինստիտուտ, որը կզբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Ամբողջ պրոցեսը քաղաքական է, և սա ենթադրում է աշխատանք։

Այն մարմինը, որը պատասխանատվություն է կրում արդարադատության միջազգային դատարանի վճիռների և որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, անվտանգության խորհուրդն է։ Երբ պրոբլեմային դառնա հարցը, այն կարող է միջամտել գործընթացին։ Սակայն ԱԽ-ի միջամտությունն այսօր բարդ է, քանի որ հարցի քաղաքականացվածությունը շատ մեծ է»,-ասել է Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ իրավական պրոցեսը չպետք է կտրված լինի դիվանագիտական ու քաղաքական աշխատանքից, պետք է համատեղվեն ջանքերը, որպեսզի որոշումը կյանքի կոչվի։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին