Կարևոր իրադարձություններ

Լիրիան դարձավ Իսպանիայի 40-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

24 Փետրվար, 2023 13:01
Լիրիան դարձավ Իսպանիայի 40-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Քաղխորհրդի բոլոր չորս կուսակցությունները (Սոցիալիստական, Կոմպրոմիս, Ժողովրդական և Քաղաքացիական) միաձայն ճանաչեցին փողքաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության (PSOE) խոսնակ Պակո Գոռեայի (Paco Gorrea) ներկայացրած բանաձևը, որը հղում էր արված Արարատ հայկական միության միջնորդագրին։

Հիշեցնենք, որ ցայսօր Իսպանիայի 6 մարզ և արդեն 40 քաղաք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կենտրոնական կառավարությունը դեռ չի ճանաչել, սակայն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

Պետք է նաև նշել, որ վերջին, առնվազն, 4 տարիներին ճանաչման համար ընթացող գործընթացն անկում էր ապրում հատկապես, այդ թվում, Իսպանիայում, և իսպանահայության պայքարը, պատմական արդարությունը վերականգնելու գործում, կարծես թե նոր թափ է ստանում։

 

Լրահոս

Դիտել ավելին