Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետն ընդունել է քաղաքացիներին ու լսել նրանց բարձրացրած խնդիրները (լուսանկարներ)

24 Փետրվար, 2023 12:53
Շիրակի մարզպետն ընդունել է քաղաքացիներին ու լսել նրանց բարձրացրած խնդիրները (լուսանկարներ)

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին ներկա են գտնվել մարզպետարանի պատասխանատուները։

Քաղաքացիները մարզպետին դիմել են տարբեր հարցերով՝ բնակարանային, զբաղվածության, առողջական, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ֆինանսական աջակցության և անձնական։

Մարզպետը լսել է քաղաքացիներին, բարձրացրած հարցերին տվել պարզաբանումներ, առաջարկվել են համապատասխան լուծումներ։

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները մի շարք հարցեր կուսումնասիրեն առավել հանգամանորեն։ 

Նշենք, որ, պլանավորված ընդունելություններից զատ, անհրաժեշտության դեպքում Մուշեղ Մուրադյանն արտահերթ հանդիպել է քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները, լիազորությունների սահմաններում աջակցել նրանց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին