Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    411
    425

  • RUB

    4,84
    5,24

Կարևոր իրադարձություններ

Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը

23 Փետրվար, 2023 00:37
Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը

Փետրվարի 22-ին, ժամը 17:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում խափանվել է, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին 3 բեռնատար բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։

Փրկարարները քարշակել են բեռնատարները, վերջիններս շարունակել են ընթացքը:

 

Լրահոս

Դիտել ավելին