Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Արտաշատի խճուղում

18 Փետրվար, 2023 00:30
Հրդեհ՝ Արտաշատի խճուղում

Փետրվարի 17-ին, ժամը 21։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 13/1 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում։ Մոտ 500 քմ տարածքում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին