Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը և Եվրոպոլի գործադիր տնօրենը անդրադարձել են ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին

17 Փետրվար, 2023 19:50
ՀՀ վարչապետը և Եվրոպոլի գործադիր տնօրենը անդրադարձել են ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ևս համագործակցությունը կզարգանա:

Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ գործակցությունը և ընդգծել Եվրոպոլի պատրաստակամությունը` շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին