Կարևոր իրադարձություններ

Այսօր զինվորը տնակի կամ վրանի մեջ է գտնվում, քանի որ զորամասերից մեկը վաճառել, կերել են. Պապոյան

07 Փետրվար, 2023 16:11
Այսօր զինվորը տնակի կամ վրանի մեջ է գտնվում, քանի որ զորամասերից մեկը վաճառել, կերել են. Պապոյան

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձել է հարցի բարոյական և քաղաքական կողմին:

«Պատկերացնում եք, թե որոշակի վարձու լրագրողներ, քաղաքագետներ, խմբագիրներ, գրողներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին այսօր, եթե հանկարծ իմանային՝ Հայաստանում ինչ-որ զորամաս է փակվում կամ վաճառվում։

Ուղղակի պատկերացրեք, թե ինչպիսի ոռնոց կբարձրանար, բայց այդ ոռնոցը 2010-ականներին չի բարձրացրել, որովհետև այդ ամեն ինչը միայնակ չի արվել։ Ամեն մեկը նույն շրջանակներից տարբեր դերակատարում և փայ է ունեցել»,- նշել է Պապոյանը:

Նրա խոսքով՝ այսօր զինվորը տնակի կամ վրանի մեջ է գտնվում, քանի որ զորամասերից մեկը վաճառել, կերել են։

Եթե չվաճառեին, ապա չէր լինի այնպես, ինչպես հիմա է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին