Կարևոր իրադարձություններ

Պարենային ապրանքների համաշխարհային գները շարունակում են նվազել

05 Փետրվար, 2023 14:11
 Պարենային ապրանքների համաշխարհային գները շարունակում են նվազել

Պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը հունվար ամսին՝ արդեն տասներորդ ամիսն անընդմեջ, վարընթաց միտում է արձանագրում: Այս մասին հայտնում են Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի հունվար ամսվա միջին արժեքը 131,2 միավոր էր, որը 0,8 տոկոսով ցածր է նախորդ ամսվա եւ 17,9 տոկոսով ցածր 2022 թվականի մարտին արձանագրված ամենաբարձր ցուցանիշներից։

Ինդեքսն արձանագրում է առավել լայն սպառում ունեցող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները։

Բուսական յուղերի, կաթնամթերքի եւ շաքարի ինդեքսները գլխավորում են հունվար ամսված ցածր գների հորիզոնականը, իսկ հացահատիկային ապրանքների եւ մսամթերքի ինդեքսները կայուն վարքագիծ են դրսեւորել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին