Կարևոր իրադարձություններ

Վահան Նարիբեկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

03 Փետրվար, 2023 18:19
Վահան Նարիբեկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, Վահան Նարիբեկյանն ազատվել է Ազգային ժողովի աշխատակակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ. Նարիբեկյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.

 
 

1. 2023 թվականի փետրվարի 3-ից Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին