«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«9 ամիս անց կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմինը վերջապես ղեկավար կունենա: ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է այդ պաշտոնում նշանակել Վաղարշակ Մատինյանին:
Կառավարման խորհուրդը 6 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի նրա թեկնածությանը եւ առաջարկել է ներկայացնել ՀՀ վարչապետի նշանակմանը։ Բանն այն է, որ 2022 թվականի մայիսի 7-ից մինչեւ օրս կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմինը ղեկավար չուներ: Այդ օրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշյալ պաշտոնից ազատվել էր Ալեքսանդր Շագաֆյանը: Նախորդ տարի ազատումներ եղան նաեւ մի քանի այլ տեսչական մարմիններում:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: